Ինչպես ընտրել օգտակար հավկիթ նախաճաշի համար

Ինչպես ընտրել օգտակար հավկիթ նախաճաշի համար
Հավի ձուն սպիտակուցների, ճարպերի A, D, E, K խմբի վիտամիների, միկրո և մակրոէլեմենտների հիանալի աղբյուր է: Հավկիթի սպիտակուցը հաճախ համարում են անփոխարինելի, քանի որ այն պարունակում է մարդու օրգանիզմի համար անփոխարինելի ամինաթթուներ: Զանգվածային արտադրության թռչնաֆաբրիկաներում հավերը պահվում են վանդակներում, հիմնականում բացակայում են պատուհաններ և աշխատում է միայն արհեստական լուսավորվածությունը, ինչը ստեղծում է հարմար պայմաններ, որպեսզի հավերը ավելի հաճախ ածեն ձու: Ձվատու հավերին հաճախ են վակցինացնում հիվանդությունների դեմ, տալիս են համակցված կերեր, որտեղ ավելացնում են վիրուսներին և ինֆեկցիաներին դիմադրող տարբեր հավելումներ: Ֆերմայում ստացված հավկիթները լինում են ազատ պայմաններում պահվող, վերահսկան տակ գտնվող հավերից: Հավաբներում թռչունների քանակը սահմանափակ է, հետևաբար տարածությունը ավելի մեծ է՝ ամեն երկուսից-երեք հավ տեղավորվում է մեկ քառակուսու վրա: Հավկիթի որակը ուղիղ կապ ունի հավի առողջության հետ: Ազատ պահվող հավերը ավելի պինդ են, քանի որ անընդհատ ակտիվ շարժման մեջ են գտնվում, ուտում են բնական կերեր և չեն ձանձրանում: Թռչնաֆաբրիկաների հավկիթների չափերը ստանդարտ են, իսկ ֆերմային հավկիթները ըստ չափերի տարբերվում են, քանի որ միասին պահվում են տարբեր տարիքի հավեր: Կեղևի գունը բացառապես կախված է հավի տեսակից: Յուրաքանչյուր տեսակի կեղևի ձևավորման համար գոյություն ունի իր պիգմենտը, որն էլ պատասխանատու է կեղևի գույնի համար: Ուստի մուգ գույն ունեցող կեղևով հավկիթների տնական լինելը միանշանակ չէ: Ձվի դեղնուցի գույնը սովորաբար տատանվում է ոսկե դեղնից մինչև դեղնանարնջագույն: Գունային այս տատանումների համար պատասխանատու են կարոտինոիդներ կոչվող պիգմենտները: Լյուտեին պիգմենտը հիմնական գտնվում է առվույտի մեջ, որը դեղնուցին տալիս է դեղին գույն, իսկ զեաքսանտինը հանդիպում է եգիպտացորենի մեջ, որը պատասխանատու է դեղնուցի նարնջագույն-կարմիր գույնի համար: Դեղնուցի գույնը որոշվում է հավին տրված կերերով, գույնից ելնելով չի կարելի որոշել ձուն տնական է թե պետական:

Թողնել մեկնաբանություն

Պաշտպանություն բոտերից
Онлайн курсы IT