Ազատ և վանդակային պայմաններում պահվող թռչունների տարբերությունը

Ազատ և վանդակային պայմաններում պահվող թռչունների տարբերությունը
Թռչնաֆաբրիկաներում վանդակային պայմաններում պահվող բրոյլեր ճտերը, ի շնորհիվ աճը խթանող հորմոնների ինկուբացիոն պայմաններում, հասունանում են մինչև 35 օրվա ընթացքում ձվից դուրս գալուց հետո: Իսկ բնական ճանապարհով բրոյլեր ճտերի հասունացումը տեղի է ունենում 81 օրվա ընթացքում: Զագվածային արտադրության ընթացքում հաճախ կենդանիներին կերակրում են անսովոր անբնական կերերով, ինչի արդյունքում մսի համը փոխվում է: Զանգվածային արտադրության ժամանակ օգտագործվում են ալկալիներով մշակված ծղոտ, հացահատիկային խտանյութեր պարունակող խառնուրդներ, ոսկրային ալյուր պարունակող հավելումներ, տրիկալցիումի ֆոսֆատ, դեֆտորոֆոսֆատ, դիմոնիումի ֆոսֆատ և այլ նյութեր: Ավելին կենդանիների ամառային կերի 40%-ը կազմում են այս խառնուրդները: Ազատ պայմաններում պահվող թռչունների կերակրման գործընթացը համապատասխանում է իրենց բնական պահանջներին: Եղանակային բարենպաստ պայմաններում թռչունների կերի գերակշռող մասը կազմում է խոտը, իսկ ձմռանը ուտում են գարի, ցորեն, եգիպտացորեն, որոնց մշակման ընթացքը համապատասխանում է կանաչ գյուղատնտեսության նորմերին: Մեծ թռչնաֆաբրիկաներում բավականին դժվար է պարբերաբար վերահսկել թռչունների առողջությունը, հետևաբար հիվանդություններից խուսափելու համար պարբերաբար տրվում են հակաբիոտիկներ, որոնց շնորհիվ վակցինացնում են թռչուններին: Դրանք մնում են մսի մեջ, որի արդյունքում փոխվում է մսի որակը: Մասրենիի ֆերմայում պահվող թռչունների ազատ վարժանքի տարածքը խիստ վերահսկողության տակ է, կանաչ տարածքում չեն կիրառվում քիմիական հավելումներ պարունակող պարարտանյութեր, այլ թռչունների և կողմնակի անձանց մուտքը արգելված է, տեղի է ունենում պարբերաբար ախտահանում, ինչի արդյունքում թռչունների հավանական հիվանդությունների ռիսկը նվազեցված է: Իսկ պարբերաբար հակաբիոտիկների կիրառումը արգելված է: Զանգվածային արտադրության թռչնաֆաբրիկաներում թռչունները չեն տեղաշարժվում, քանի որ գտնվում են վանդակներում: Սա ազդում է մսի որակի վրա: Իսկ բնական պայմաններում պահվող թռչունների պարագայում ազատ վարժանքի պայմանները պարտադիր են: Զանգվածային արտադրության թռչնամսից ստացված մթերքների մեջ օգտագործվում են արհեստական հավելումներ՝ բուրավետիչներ, թթվայնության կարգավորիչներ, խտացուցիչներ: Սա է պատճառը, որ բնական ճանապարհով ստացված մսամթերիքի համը երբեմն տարօրինակ է թվում մարդկանց:

Թողնել մեկնաբանություն

Պաշտպանություն բոտերից
Онлайн курсы IT