Սույն «Գաղտնիության քաղաքականություն»-ը տալիս է մեր կողմից Ձեր
անձնական տեղեկությունների օգտագործման նկարագրությունը:
Տեղեկությունների հավաքագրումը
Մենք կարող ենք հավաքագրել և պահել հետևյալ անձնական
տեղեկությունները.
• էլ. փոստի հասցեն, անուն-ազգանունը, հեռախոսահամար(ներ)ը
• Բանկային ռեկվիզիտները, եթե պատվերի համար վճարումը կատարել եք
բանկային փոխանցման միջոցով: Մենք ՉԵՆՔ տիրապետում Ձեր վճարային (կրեդիտային կամ
դեբետային) քարտի որրևէ տվյալի, քանի որ առցանց վճարումները մեր կայքում
իրականացվում է բացառապես ARCA վճարային համակարգի միջոցով:
• Կայքում Ձեր կատարած գնումների պատմությունը, նախընտրած ապրանքների
ցանկը և այլն
• Առաքման հասցեն(ները), առաքման համար տրամադրված լրացուցիչ
ինֆորմացիան
• Մեզ հետ կատարված նամակագրությունը:
Տեղեկությունների օգտագործումը
Մեզ համար անձնական տեղեկությունների հավաքագրման առաջնային
նպատակը Ձեզ ապահով, հարմարավետ, արդյունավետ և անհատական ծառայություններ
մատուցելն է: Սույնով Դուք համաձայնվում եք, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր
անձնական տեղեկությունները հետևյալի համար.
• Ձեր հայցած ծառայությունների և օգնության ապահովում
• Մեր ծառայությունների, բովանդակության և գովազդի որակի չափում և
բարելավում
• Ոչ ստանդարտ իրավիճակներում զանգի կամ էլ. փոստի միջոցով
հավելյալ տեղեկությունների ճշտում կամ հաղորդում
• Պատվերը հաստատող, սխալ լրացված դաշտերի մասին տեղեկացնող, ի
պատասխան Ձեր հարցի ուղարկված և այլ տիպի էլեկտրոնային նամակների ուղարկում:
Տեղեկությունների չբացահայտումը
Ձեր կողմից մեզ տրամադրված տեղեկությունները համարվում են
միանգամայն գաղտնի և չեն կարող տրամադրվել որևէ երրորդ կողմի:
Անձնական էջի պաշտպանվածություն
Ձեր գաղտնաբառը Ձեր անձնական էջ մուտք գործելու բանալին է:
Գաղտնաբառ ընտրելիս օգտագործեք թվերի, տառերի և հատուկ նիշերի չկրկնվող
համադրություն (օրինակ` Pass*hl9): Մի՛ տվեք MASRENIFARM.AM-ի Ձեր գաղտնաբառը մեկ
ուրիշին: Եթե այնուամենայնիվ այդպես եք վարվում, հիշե՛ք, որ Դուք պատասխանատու եք
Ձեր անձնական էջի անունից կատարված բոլոր գործողությունների համար: Գաղտնաբառի
կորստի դեպքում այն կարող եք վերականգնել կայքի օգնությամբ` սեղմելով «Մոռացե՞լ եք
գաղտնաբառը» հրամանը: