Մեր մասին

Մեր Մասին

 Մասրենին 2022 թվականից զբաղվում է ազատ պայմաններում թռչունների հասունացմամբ և բնական ճանապարհով ստացված մսամթերքի վաճառքով: 

 Արտաշավան գյուղում գտնվող Մասրենիիայգում ստեղծված են բոլոր հարմար պայմանները թռչունների ազատ պահվածքի, բնական զարգացման և հասունացման համար: Թռչունների զարգացումը տեղի է ունենում առանց հորմոնների, աճը խթանիչ քիմիական հավելումների և հակաբիոտիկների կիրառմամբ:

Մեր արտադրանքը առողջ կենսակերպի մասին է:

 Բնական ճանապարհով հասունացման գործընթացը ակնկալում է բավականին երկար և խնամք պահանջող աշխատանք: Մեր խումբըմեծ ուշադրությամբ և սիրով հետևում է թռչունների երջանիկ աճի յուրաքանչյուր փուլին: Մենք կարևորում ենք առողջ կենսակերպի կարևորագույն բաղադրիչի՝ առողջ սննդի գործոնը ձեր կյանքում, և դա համարում ենք ընկերության արժեհամակարգի կարևորագույն մասը:

Ազատ պայմաններում պահվող թռչունների փիլիսոփայությունը:

 Բնական ճանապարհով ստացված մթերքների հիմքում առողջ միջավայրն է, համապատասխան գյուղատնտեսական պայմանները, որտեղ ամեն ինչ զարգանում է իրեն բնորոշ բնական ուղիով: Այս միջավայրում քիմիական նյութերի կիրառման բացառությունը հանգեցնում է բնության, վերջինիս ցիկլների և օրենքների հավասարակշռությանը: Ինչի արդյունքում Մասրենին մեծ պատասխանատվությամբ է մոտենում մարդկանց, կենդանիների, բույսերի և շրջապատող միջավայրի հետ առողջ հարաբերությունների ստեղծմանը: Սա ընկերության կառուցած արժեհամակարգի երկրորդ կարևորագույն կետն է:

Իսկական համերը մեզ մոտ են:

 Մեզ համար կարևոր է, թե ինչով են սնվում մեր կենդանիները: Պահվածքի ողջ գործընթացը ընդգրկում է բնական ճանապարհով մշակված հացահատիկային կերերի կիրառում: Բացի այն, որ ազատ պայմաններում վարժվելու ընթացում կենդանիները հնարավորություն ունեն ուտելու խոտ, նրանց նաև տրվում են բնական ճանապարհով մշակված հացահատիկային կերեր՝ գարի, ցորեն, եգիպտացորեն: Սրա շնորհիվ մենք կարողանում ենք ստանալ համեղ, առողջ սնունդ, որը ունի իսկական բնության համ: 

Մենք զգուշությամբ և պատասխատավությամբ ենք մոտենում գործընկերների ընտրությանը:

 Մսամթերքից զատ Մասրենին ներկայացնում է նաև մի շարք օրգանական մթերքներ: Ներկայացված բոլոր մթերքները համապատասխանում են օրգանական չափանիշներին, որի արդյունքում համարվում են օրգանական հավաստագրված մթերքներ:

Գործընկերներ ընտրելիս մենք կարևորում ենք՝

·      Մթերքի ստացման ճանապարհը

·      Մշակման ընթացքում սինթետիկների, պրոֆիլակտիկ հակաբիոտիկների կիրառման բացառությունը

· Ներկայացվող մթերքների մեջ կոնսերվանտների, կայունացուցիչների և համի ուժեղացուցիչների պարունակության բացառությունը

 Սրանցից ելնելով մսամթերքին զուգահեռ մեզ մոտ կարող եք տեսնել միջազգային և ազգային օրգանական հավաստագրում ունեցող մի շարք մթերքներ՝ հատիկեղեն, մակարոնեղեն, շաքարին փոխարինող բնական քաղցրացուցիչներ, համեմունքներ, թեյեր, յուղեր, չրեր, քաղցրավենիք և այլն: Մենք պարբերաբար հետևում ենք օրգանական շուկայի առաջընթացին և ընտրում ենք ձեզ համար ամենից համեղ և անվտանգ սնունդը:

Онлайн курсы IT