Օգտագործման Պայմաններ
Օգտվելով MASRENIFARM.AM-ից` Դուք Ձեր համաձայնությունն եք
տալիս ստորև շարադրված պայմաններին, ինչպես նաև մեր Գաղտնիության քաղաքականությանը:
Խնդրում ենք ուշադիր կարդալ դրանք: Առաքման և վճարման հետ կապված պայմաններին
կարող եք ծանոթանալ Առաքում/վճարում էջում:
Խանութն իրեն իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ
փոփոխություններ կատարել Կայքի բովանդակության, «Գաղտնիության քաղաքականության» մեջ
և սույն «Օգտագործման պայմաններում»:
Պայմանները սահմանված են և մեկնաբանվում են` համաձայն ՀՀ
օրենսդրության:
Գրանցում
MASRENIFARM-ում գրանցվելու համար Դուք պետք է լինեք 18 տարեկանից
բարձր:
Դուք հավաստում եք, որ գրանցման ժամանակ կամ դրանից հետո
տրամադրված տվյալները ճշգրիտ և ամբողջական են:
Էլեկտրոնային նամակներ և հաղորդակցություն
Երբ Դուք այցելում եք Կայք կամ մեզ էլ. փոստով նամակ եք
ուղարկում, Դուք հաղորդակցվում եք մեզ հետ: Մենք Ձեզ հետ հաղորդակցվում ենք`
էլեկտրոնային նամակներ ուղարկելով կամ Կայքում ծանուցումներ ու տեղեկություններ
տեղադրելով: Փոխադարձ գործարքները պատշաճ ձևակերպելու նպատակով Դուք Ձեր
համաձայնությունն եք տալիս` ստանալու մեր էլեկտրոնային հաղորդակցությունը:
MASRENIFARM.AM-ը իր հաճախորդներին ուղարկում է հետևյալ բնույթի
էլեկտրոնային նամակներ (emails).
- Ի պատասխան Ձեր
նամակների;
- Պատվերը հաստատող
նամակ, որում ներառված է դրա վերաբերյալ ողջ տեղեկությունը, ինչպես նաև
պատվերի առաքման կամ չեղարկման վերաբերյալ նամակ;
- Մեր նորույթների,
տարատեսակ ակցիաների և այլնի վերաբերյալ նամակներ:
Հղումներ
Կայքում տեղադրված որոշ հղումներ կարող են
տանել դեպի այլ կայքեր, որոնք MASRENIFARM.AM-ի վերահսկողության տակ չեն գտնվում:
Այսպիսի հղումներից որևէ մեկը սեղմելիս Դուք լքում եք MASRENIFARM.AM կայքը:
Սույն պայմանների կիրառությունը չի տարածվում այն կայքերի վրա, ուր Դուք տեղափոխվել
եք` սեղմելով MASRENIFARM.AM-ում տեղադրված հղումները:
Պատվիրված ապրանքի վերադարձ կամ փոխանակում
Մեր մթերքների ետ վերադարձը հնարավոր է բացառապես որակային խնդիրներ նկատելու դեպքում:
Այդուհանդերձ, եթե ապրանքը վերադարձնելու Ձեր ցանկությունը
պայմանավորված է նրա որակական հատկանիշներով, Դուք կարող եք մեր առաքչի օգնությամբ
փոխարինել տվյալ ապրանքը մեկ ուրիշով:
Երբ Դուք
սխալմամբ նույն ապրանքախմբին պատկանող, բայց այլ ապրանքանիշի ապրանք եք պատվիրել և
ցանկանում եք փոխարինել այն Ձեր նախընտրածով, ապա այսպիսի դեպքերում Ձեզանից գանձվում է
ապրանքների գների տարբերությունը` առկայության դեպքում և եթե ցանկանում եք օգտվել առաքման ծառայությունից նաև
առաքման գումարը, եթե վերոնշյալ դեպքը տեղի է ունեցել մեր կողմից տեղի ունեցած
սխալի պատճառով, ապա Ձեզանից գանձվում է միայն ապրանքների գների
տարբերությունը` առկայության դեպքում, չի
գանձվում առաքման գումարը:
Կայքի
պատասխանատվությունը
MASRENIFARM.AM
կայքում տրված պատվերը իրենից ներկայացնում է Խանութին Ձեր կողմից արված առաջարկ`
գնելու և առաքման միջոցով ստանալու որևէ ապրանք: Այդ առաջարկը համարվում է
ընդունված, եթե Ձեր էլ. փոստին մեր կողմից ուղարկվում է պատվերը հաստատող նամակ,
որտեղ նշված են պատվերի բոլոր մանրամասները: Այդ նամակը համարվում է Կայքի և Ձեր
միջև կնքված պայմանագիր:
Առաքման պահից
սկսած ապրանքը հայտնվում է Ձեր տնօրինության տակ, և Ընկերությունը դրա որակի և
ամբողջականության առումով ոչ մի պատասխանատվություն չի կրում:
Խանութն ազատվում
է պատասխանատվությունից իր ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ հետաձգված
կատարելու համար, եթե դա պայմանավորված է մեր վերահսկողությունից դուրս գտնվող
պատճառներով:
Եթե սույն
պայմաններից որևէ մեկը լիազոր մարմնի կողմից ճանաչվում է անվավեր, անօրինական կամ
անկիրառելի, այդ պայմանը կանջատվի մնացած պայմաններից, որոնք կշարունակեն վավեր
համարվել:
