Բոլոր հոդվածները
Ազատ և վանդակային պայմաններում պահվող թռչունների տարբերությունը
18 April, 2024
Թռչնաֆաբրիկաներում վանդակային պայմաններում պահվող բրոյլեր ճտերը, ի շնորհիվ աճը խթանող հորմոնների ինկուբացիոն պայմաններում, հասունանում են մինչև 35 օրվա ընթացքում ձվից դուրս գալուց հետո: Իսկ բնական ճանապարհով բրոյլեր ճտերի հասունացումը տեղի է ունենում 81 օրվա ընթացքում: Զագվածային արտադրության ընթացքում հաճախ կենդանիներին կերակրում են անսովոր անբնական կերերով, ինչի արդյունքում մսի համը փոխվում է: Զանգվածային արտադրության ժամանակ օգտագործվում են ալկալիներով մշակված ծղոտ, հացահատիկային խտանյութեր պարունակող խառնուրդներ, ոսկրային ալյուր պարունակող հավելումներ, տրիկալցիումի ֆոսֆատ, դեֆտորոֆոսֆատ, դիմոնիումի ֆոսֆատ և այլ նյութեր: Ավելին կենդանիների ամառային կերի 40%-ը կազմում են այս խառնուրդները: Ազատ պայմաններում պահվող թռչունների կերակրման գործընթացը համապատասխանում է իրենց բնական պահանջներին: Եղանակային բարենպաստ պայմաններում թռչունների կերի գերակշռող մասը կազմում է խոտը, իսկ ձմռանը ուտում են գարի, ցորեն, եգիպտացորեն, որոնց մշակման ընթացքը համապատասխանում է կանաչ գյուղատնտեսության նորմերին: Մեծ թռչնաֆաբրիկաներում բավականին դժվար է պարբերաբար վերահսկել թռչունների առողջությունը, հետևաբար հիվանդություններից խուսափելու համար պարբերաբար տրվում են հակաբիոտիկներ, որոնց շնորհիվ վակցինացնում են թռչուններին: Դրանք մնում են մսի մեջ, որի արդյունքում փոխվում է մսի որակը:
Մասրենիի ֆերմայում պահվող թռչունների ազատ վարժանքի տարածքը խիստ վերահսկողության տակ է, կանաչ տարածքում չեն կիրառվում քիմիական հավելումներ պարունակող պարարտանյութեր, այլ թռչունների և կողմնակի անձանց մուտքը արգելված է, տեղի է ունենում պարբերաբար ախտահանում, ինչի արդյունքում թռչունների հավանական հիվանդությունների ռիսկը նվազեցված է: Իսկ պարբերաբար հակաբիոտիկների կիրառումը արգելված է:
Զանգվածային արտադրության թռչնաֆաբրիկաներում թռչունները չեն տեղաշարժվում, քանի որ գտնվում են վանդակներում: Սա ազդում է մսի որակի վրա: Իսկ բնական պայմաններում պահվող թռչունների պարագայում ազատ վարժանքի պայմանները պարտադիր են: Զանգվածային արտադրության թռչնամսից ստացված մթերքների մեջ օգտագործվում են արհեստական հավելումներ՝ բուրավետիչներ, թթվայնության կարգավորիչներ, խտացուցիչներ: Սա է պատճառը, որ բնական ճանապարհով ստացված մսամթերիքի համը երբեմն տարօրինակ է թվում մարդկանց:
Ինչպես ընտրել օգտակար հավկիթ նախաճաշի համար
19 November, 2023
Հավի ձուն սպիտակուցների, ճարպերի A, D, E, K խմբի վիտամիների, միկրո և մակրոէլեմենտների հիանալի աղբյուր է: Հավկիթի սպիտակուցը հաճախ համարում են անփոխարինելի, քանի որ այն պարունակում է մարդու օրգանիզմի համար անփոխարինելի ամինաթթուներ: Զանգվածային արտադրության թռչնաֆաբրիկաներում հավերը պահվում են վանդակներում, հիմնականում բացակայում են պատուհաններ և աշխատում է միայն արհեստական լուսավորվածությունը, ինչը ստեղծում է հարմար պայմաններ, որպեսզի հավերը ավելի հաճախ ածեն ձու: Ձվատու հավերին հաճախ են վակցինացնում հիվանդությունների դեմ, տալիս են համակցված կերեր, որտեղ ավելացնում են վիրուսներին և ինֆեկցիաներին դիմադրող տարբեր հավելումներ: Ֆերմայում ստացված հավկիթները լինում են ազատ պայմաններում պահվող, վերահսկան տակ գտնվող հավերից: Հավաբներում թռչունների քանակը սահմանափակ է, հետևաբար տարածությունը ավելի մեծ է՝ ամեն երկուսից-երեք հավ տեղավորվում է մեկ քառակուսու վրա: Հավկիթի որակը ուղիղ կապ ունի հավի առողջության հետ: Ազատ պահվող հավերը ավելի պինդ են, քանի որ անընդհատ ակտիվ շարժման մեջ են գտնվում, ուտում են բնական կերեր և չեն ձանձրանում: Թռչնաֆաբրիկաների հավկիթների չափերը ստանդարտ են, իսկ ֆերմային հավկիթները ըստ չափերի տարբերվում են, քանի որ միասին պահվում են տարբեր տարիքի հավեր: Կեղևի գունը բացառապես կախված է հավի տեսակից: Յուրաքանչյուր տեսակի կեղևի ձևավորման համար գոյություն ունի իր պիգմենտը, որն էլ պատասխանատու է կեղևի գույնի համար: Ուստի մուգ գույն ունեցող կեղևով հավկիթների տնական լինելը միանշանակ չէ: Ձվի դեղնուցի գույնը սովորաբար տատանվում է ոսկե դեղնից մինչև դեղնանարնջագույն: Գունային այս տատանումների համար պատասխանատու են կարոտինոիդներ կոչվող պիգմենտները: Լյուտեին պիգմենտը հիմնական գտնվում է առվույտի մեջ, որը դեղնուցին տալիս է դեղին գույն, իսկ զեաքսանտինը հանդիպում է եգիպտացորենի մեջ, որը պատասխանատու է դեղնուցի նարնջագույն-կարմիր գույնի համար: Դեղնուցի գույնը որոշվում է հավին տրված կերերով, գույնից ելնելով չի կարելի որոշել ձուն տնական է թե պետական:
Մարմարե թե՞ «խոտ կերած» ցլիկի միս
19 November, 2023
Առողջ սննդակարգի գլխավոր կետը բարձրորակ մսամթերքի առկայությունն է: Գաղտնիք չէ, որ ամենից օգտագործվող մսամթերքի տեսակը տավարի միսն է: Վերջինս իր քիմիական բաղադրությամբ և սննդարարությամբ բավարարում է մարդու օրգանիզմի պահանջը: Շուկայում մենք հանդիպում ենք երկու տեսակի տավարի միս՝ «խոտ կերած» ցլեր և մարմարե միս:
Ո՞րն է ավելի օգտակար:
Ցլերի կերակրման տարբերակները
Ցլերի հասունացումը տեղի է ունենում անասնաբուժական նորմերից ելնելով, սակայն կենդանիների կերը և հասունացման պայմանները տարբեր են, որոնք էլ պատասխանատու են այս կամ այն մսամթերքի տեսակի համար: Մարմարե միսը ստանում են փակ տարածքներում պահվող ցլերից: Ցլերի սակավաշարժությանը գումարվում է հացահատիկային կերը ինչի արդյունքում ճարպերը կուտակվում են մկանային հյուսվածքներում, ինչն էլ հանգեցնում է մսին բնորոշ «մարմարե» կտրվածքին: Փակ տարածության մեջ հաճախ են հանդիպում ինֆեկցիաներ, դրա համար կերերի մեջ հաճախ օգտագործվում են հակաբիոտիկներ: Իսկ կենդանիների արագ աճի համար կիրառվում են աճի խթանիչներ: Խոտով կերակրումը իրենից ներկայացնում է ազատ և արոտավայրային պահվածք: Ձմռանը ցլերին տեղափոխում են հատուկ ձմեռային գոմեր, որտեղ որպես կեր տրվում է սենաժ, սիլոս և քիչ քանակությամ աղացած հացահատիկ: Բնական ճանապարհով հասունացած ցլերին պարբերաբար չեն տրվում հակաբիոտիկներ և հորմոններ: Հիվանդությունների կանխարգելումը տեղի է ունենում շնորհիվ ճիշտ պահվածքի և հագեցած կերակրման մեթոդների:
Մարմարե և «խոտ կերած» ցլերի մսի տարբերությունը
Մարմարե տավարի միսը ավելի փափուկ է, կտրելիս մկանային մանրաթելերը կարմիր են, միջմկանային հատվածում ընդգծված են սպիտակ գույնի ճարպեր: Արտաքին տեսքը իսկապես նման է մարմարի: Այս տեսակի տավարի մսի յուղը փափուկ է, իսկ համը՝ չեզոք:
«Խոտ կերած» ցլիկի միսը սովորաբար չի ունենում միջմկանային ճարպային հատվածներ, արտաքին ճարպային հատվածը ունի սպիտակ գույն, ինչին բնորոշ է նուրբ «խոտի» բույրը: Այն ավելի ձիգ է և խիտ: Միսը ավելի հյութալի է, իսկ եռման ընթացքում արգանակին հաղորդում է դեղին գույն: Սննդակարգում «խոտ կերած» ցլիկի մսի պարբերաբար օգտագործումը յուրաքանչյուր տարիքում բարենպաստ ազդեցույթուն է ունենում մարդու ֆիզիկական և մտավոր առողջության վրա: Այն օգտագործման քանակով զիջում է միայն թռչնամսին:
